Ավստրիայի Գրաց քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը պայքարը սկսեցին նաև պարային զույգերը:
19 երկրի 27 մասնակիցների թվում է Հայաստանի Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան երկյակը, որը պարտադիր ծրագրի մրցումներում 61,25 միավորով գրավեց 19-րդ տեղը և մտավ եզրափակիչ: Վճռական փուլում 20 ուժեղագույնների պայքարը տեղի կունենա հունվարի 25-ին: